Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

Հուլիսի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի և Լիտվայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Յուոզաս Օլեկասը

Ադրբեջանի և Լիտվայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Յուոզաս Օլեկասը

Երկու երկրների նախարարները պաշտոնական ընդունելությունից հետո առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպել են նաև նախարարների գլխավորած պատվիրակություններն, ու քննարկումը շարունկավել է ընդլայնված կազմով:

Օրակարգային հարցեր են եղել տարածաշրջանային անվտանգությունը, զինված ուժերի հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Հասանովը, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ խոսել է Արցախյան հիմնախնդրից՝ նշելով, թե Հայաստանը «օկուպացրել է Ղարաբաղը»։

2 responses to “Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *