Ուկրաինան օրենսդրությամբ թույլատրել է երկրում խաղաղապահ ուժեր տեղակայել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 25-ին հաստատել է ««Ուկրինայի՝ տարածքում այլ երկրների զորքեր տեղակայելու և դրանց մնալու պայմանների մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ» օրենքը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

ՄԱԿ խաղաղապահ առաքելություններ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություններ

Այս փաստաթուղթը օրենսդրորեն սահմանում է Ուկրաինայում խաղաղություն և անվտագություն հաստատելու նպատակով միջազգային գործողություններ անցկացնելու, այդ թվում՝ այլ երկրների զորքեր տեղակայելու հարցերը:

Օրենքի 3-րդ հոդվածը, որով սահմանվում էր այլ երկրների զինված ուժերի՝ Ուկրաինայում տեղակավելն ու պայմանները, լրամաշակվել է: Նախատեսված է, որ այլ պետությունները ՄԱԿ կամ ԵՄ որոշման հիման վրա խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարող են գործողություններ սկսել Ուկրաինայում և զորքեր տեղակայել, եթե Ուկրաինան դիմի նման խնդրանքով: Սա, ըստ էության, նշանակում է, որ Ուկրաինան թույլ է տալիս խաղաղապահներ տեղակայել երկրում:

Բացի այդ, այս օրենքը բացառում է նման գործողություններում այն երկրների մասնակցությունը, որոնք Ուկրաինայի նկատմամբ «ռազմական ագրեսիա» են իրականացնում:

Նշենք, որ «Ուկրինայի՝ տարածքում այլ երկրների զորքեր տեղակայելու և դրանց մնալու պայմանների մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ» օրենքը Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է հունիսի 4-ին:

Հատկանշական է, որ այս օրենքի 3-րդ հոդվածը հատուկ ընդգծում է Ուկրաինայի դեմ «ռազմական ագրեսիա» ցուցաբերած պետությունների մասնակցության անթույլատրելիությունը նման խաղաղապահ գործողություններին՝ հավանաբար մատնացույց անելով Ռուսաստանին: Չնայած դրան՝ ՀԱՊԿ-ը հունիսի 6-ին՝ օրենքի լրամշակման հաջորդ օրը, մինչ այդ էլ՝ դեռևս 2014թ. օգոստոսին պատրաստակամություն է հայտնել աջակցելու վերականգնել Ուկրաինայում խաղաղությունն ու անվտանգությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *