ՀՀ ԶՈւ 131 զինծառայող մինչև 2016թ. մայիս կմասնակցի Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել) մասնակցել է Աֆղանստանում` ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» վարժական, աջակցության և խորհրդատվական առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ

ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ

ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների նախարարները քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության առաջընթացը, քաղաքական և անվտանգության  իրավիճակը, որոշել են մինչև 2016թ. մայիսի 1-ը առաքելության երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի համաձայն նախատեսվում է ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանափակել միայն մայրաքաղաք Քաբուլի շրջանակներում:

Նախարար Օհանյանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության  վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:

Այցի ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարը մասնակցել է նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հյուսիսային հրամանատարության շրջանակային երկրի՝ Գերմանիայի նախաձեռնած նախարարների խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են առաքելության ռազմավարական և մարտավարական հարցեր:

Նույն օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

3 responses to “ՀՀ ԶՈւ 131 զինծառայող մինչև 2016թ. մայիս կմասնակցի Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի խաղաղապահ գործունեությունը | Ռազմ.info

  3. Pingback: Աֆղանստանում ծառայությունից առաջ ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ վերապատրաստման | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *