ԱՄՆ-ն և Կանադան քննարկում են ապստամբների դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու հարցերը

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Էշթոն Քարթերը հունիսի 23-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում հանդիպել է իր կանադացի գործընկերոջը՝ Ջասսոն Կեննեյին և քննակել Ուկրիանական ճգնաժամի հաղթահարմանը խոչընդոտող խնդիրները,  երկկողմ և ՆԱՏՕ-ի աջակցման ծրագրերի շրջանակներում ուկրաինական կառավարական ուժերին՝ ապստամբների դեմ պայքարում օժանդակելու հարցերը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ պայքարը Սիրիայում և Իրաքում ու Կանադա-ԱՄՆ ռազմական համագործակցության ձերքբերումները և հեռանկաները: Այս մասին հայտնում է Պենտագոնի կայքը:

Ուկրաինացի և ամերիկացի զինծառայողները՝ Fearless Guardian-2015 զորավարժության ժամանակ

Ուկրաինացի և ամերիկացի զինծառայողները՝ Fearless Guardian-2015 զորավարժության ժամանակ

Դեռևս ապրիլին Կանադայի վարչապետ Սեֆան Հարփերը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են այս տարվա օգոստոսին 200 հոգանոց զինվորական անձնակազմ ուղարկել Ուկրաինա՝ մարզելու ապստամբների դեմ պայքարող ուկրաինական կառավարական բանակին:  Հունիսի 18-ին Հարփերն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ է, իրենք շարունակելու են աջակցել ուկրաինական կառավարությանը, և այդ անձնակազմն Ուկրիանայում է մնալու մինչև 2017-ի մարտի 31-ը: Վերջիններս ԱՄՆ հրահանգիչների հետ համատեղ մարզումներ ու մարտավարական վարժանքներ են անցկացնելու նաև Ուկրաինայի ազգային գվարդիայի համար:

ՆԱՏՕ-ն, իր հերթին, Ուկրաինային աջակցելու նպատակով պատրաստվում է նոր նպատակային հիմնադրամ բացել՝ Ուկրաինայում ականազերծման և ինքնաշեն պայթուցիկ նյութերի պաշտպաության կազմակերպման նպատակով, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նշենք, որ ԱՄՆ-ի և  Մեծ Բրիտանիայի հրահանգիչներն արդեն սկսել են մարզել ուկրիանական կառավարական բանակը,  Լեհաստանի հրահանգիչների 50 հոգանոց անձնակազմը Ուկրիանայում մարզումներն անցկացնելու է հունիս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, իսկ ԱՄՆ Կոնգրեսը ռազմական բյուջեի փոփոխությունների մասին օրենքի նախագծի մեջ ներառել է Ուկրաինայի կառավարությանը մահաբեր զենք, այդ թվում՝ հակատանկային համակարգեր, ականանետներ ու նռնականետներ տրամադրելու հարցը՝ որպես աջակցություն ապստամբների դեմ պայքարում:

Հատկանշական է, որ մինչ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են ծրագրեր մշակել ուկրիանական բանակը զինելու և զինծառայողներին մարզելու վերաբերյալ, «Նորմանդական քառյակի» պետությունները փորձում են բանակցությունների միջոցով խաղաղ լուծումներ գտնել` Ուկրիանայում ստեղծված հակամարտությունը հաղթահարելու համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացան բանակցություններ, որոնց մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Վերոնշյալ բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումով ռազմական բախումներին Ուկրաինայի արևելքում վերջ չդրվեց։

Ավելացնենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ուկրաինայում իրավիճակի լարվելուց հետո բազմիցս մեղադրել են Մոսկվային՝ ապստամբներին աջակցելու և զինելու համար, ինչը, սակայն, ՌԴ իշխանությունները հերքել են՝ նշելով, որ իրենք ներքաղաքական հակամարտությունում կողմ չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *