Թուրքական արտադրության հրթիռները Փարիզի միջազգային ավիացուցահանդեսում

Հունիսի 15-ից 21-ը Փարիզում անցկացված միջազգային ավիացուցահանդեսում թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը ներկայացրել է իր ղեկավարվող զենքերը, այդ թվում՝ լազերային նշանոցով 70 մմ տրամաչափի CIRIT ղեկավարող հրթիռները։ Այս մասին հայտնում է «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության կայքը։

«Ռոքեթսան» ընկերության արտադրած SOM թևավոր կառավարվող  հրթիռը արիզի ավիացուցահանդեսում

«Ռոքեթսան» ընկերության արտադրած SOM թևավոր կառավարվող հրթիռը Փարիզի ավիացուցահանդեսում

«Ռոքեթսան» ընկերության CIRIT ղեկավարող հրթիռները կարող են տեղադրվել ինչպես ավիացիոն պլատֆորմի (ինքնաթիռներ, ուղղաթիռներ), այնպես էլ՝ ցամաքային պլատֆորմների վրա։ Ցուցահարթակում ներկայացվել է թրթուռավոր զրահափոխադրիչների վրա տեղադրված 8 միավոր CIRIT հրթիռների փորձարկման տեսանյութ։

Բացի այդ նաև ներկայացվել է թևավոր SOM դասի հրթիռների նոր մոդիֆիկացիայի ստեղծման ծրագիրը։ Նշենք, որ 200 կմ հեռահարությամբ հրթիռներն արդեն իսկ համալրել են Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-4 և F-16 կործանիչների սպառազինությունը։ Նոր SOM-J հրթիռը նախատեսված է լինելու F-35 կործանիչ-ռմբակոծիչներիների վրա տեղադրելու համար։ Այն սպառազինվելու է ներթափանցող մարտական մասով, ինչը թույլ կտա խոցել պաշտպանված թիրախները։ Նոր հրթիռի փորձարկումները նախատեսվում է սկսել 2017-ին, իսկ 2018-ին սկսել շահագործումը։

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար

Բացի այս հրթիռները և նախագծերը, ներկայացվել են նաև TEBER-81 և TEBER-82 լազերային նշանոցով համակարգերը, որոնք նախատեսված են սովորական ազատ անկումով իջնող ռումբերը կառավարելու համար, UMTAS հակատանկային մեծ հեռահարության կառավարվող հրթիռները։

Ավելացնենք, որ հրթիռն ուղղորդվում է օբյեկտի ուղղությամբ արձակած լազերային ճառագայթով։ Հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը 8000 մետր է, նվազագույնը՝ 500։ Հրթիռի տրամաչափը 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է։

Այն կարող է տեղադրվել ինչպես հարվածային ուղղաթիռների և այլ թռչող սարքերի, այնպես էլ՝ ցամաքային կայանի վրա։ Ըստ անհրաժեշտության կարող է օգտագործվել տանկերի ու այլ զրահատեխնիկայի, բեռնատարների, շենքերի, ցածր բարձրության վրա թռչող ուղղաթիռների և ծովային թիրախների խոցման համար։

114 կգ զանգվածով TEBER-81 և TEBER-82 լազերային նշանոցով, կառավարվող հրթիռներ

114 կգ զանգվածով TEBER-81 և TEBER-82 լազերային նշանոցով, կառավարվող հրթիռներ

70 մմ տրամաչափի CIRIT հրթիռը և 4 հրթիռի համար նախատեսված արձակման կայանը

70 մմ տրամաչափի CIRIT հրթիռը և 4 հրթիռի համար նախատեսված արձակման կայանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *