Ամերիկյան հրթիռակիր ռազմանավը վարժանք է անցկացրել Սև ծովում

Ամերիկյան «Լաբուն» հրթիռային էսմինեց ռազմանավը և Ռումինիայի ՌԾՈւ «Ադմիրալ Էուստատիու Սեբաստիան» կորվետը հունիսի 22-23 Սև ծովում անցկացրել են համատեղ զորավարժանք, որի ընթացքում զարգացրել են հակաօդային պաշտպանության հմտությունները:Այս մասին հայտնում է ԱՄՆ 6-րդ նավատորմի (Եվրոպա և Աֆրիկա) կայքը:

Ամերիկյան «Լաբուն» ռազմանավի փոքր մոտորանավակներից մեկը մոտենում է Ռումինիայի ՌԾՈւ «Ադմիրալ Էուստատիու Սեբաստիան» կորվետին զորավարժության ժամանակ

Ամերիկյան «Լաբուն» ռազմանավի փոքր մոտորանավակներից մեկը մոտենում է Ռումինիայի ՌԾՈւ «Ադմիրալ Էուստատիու Սեբաստիան» կորվետին զորավարժության ժամանակ

Ծովային զորվարաժության ժամանակ ռազմանավերը պաշտպանվել են պայմանական օդային հարձակումից, որի ժամանակ պայմանական հակառակորդի դերում եղել է ռումինական ուղղաթիռը: Զորավարժության նպատակն, ըստ նավատորմի կայքի, ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի կազմում գործընկեր երկրների զինված ուժերի մարզումն է ու կատարելագործումը:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության համաձայն՝ ամերիկյան ռազմանավը Ֆրանսիայի ՌԾՈւ հետախուզական նավերի ուղեկցությամբ Սև ծով է մտել հունիսի 21-ին:

Սրանից բացի, ներկայում Ռումինիայում ընթացքի մեջ է նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ROUSOFEX 15 միջազգային զորավարժությունը, որը թեև ՆԱՏՕ-ի զորավարժություններից չէ, սակայն դրան մասնակցում են ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների հատուկ ստորաբաժանումները:

Իսկ հունիսի 18-ին Ռումինիայում և Բուլղարիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի դաշնակցային գործողությունների միացյալ ուժերի (Նեապոլ), արձագանքման ուժերի և կենտրոնական հրամանատարության Trident Joust 2015 զորավարժությունը, որին մասնակցում է 25 պետության շուրջ 1000 զինծառայող:

Նշենք, որ «Արլի Բերք» դասի «Լաբուն» ռազմանավը կիրառության մեջ է դրվել 1995-ին: Զինված է «Իջիս» համակարգի 2 կայաններով, ինչը հնարավորություն է տալիս կրել «Տոմահավկ» տեսակի մինչև 56 թևավոր հրթիռ, իսկ նավամատույցին կայանած է «Սի Հոք» SH-60 ուղղաթիռ: Նավի անձնակազմը 337 հոգի է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *