Դաղստանում սպանվել են 2 զինյալ և մեկ զինծառայող

Հունիսի 23-ին Դաղստանի Ունցուկուլսկի և Բույնանսկի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է  հայտարարվել, որի ընթացքում սպանվել է երկու զինյալ, ինչպես նաև մեկ զինծառայող։  Այս մասին տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը՝ հղում անելով ուժային կառույցներից ստացած տեղեկությանը։

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Հայտնի է, որ փոխհրաձգության ժամանակ սպանվածը Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պայմանագրային զինծառայող է եղել։

Հավելենք, որ Ունցուկուլսկի շրջանում հակաահաբեկչական ռեժիմ էր հայտարարվել նաև հունիսի 3-ին, որը հանվել էր հաջորդ օրը։ Իսկ Բույնանսկում հակաահաբեկչական ռեժիմ էր հայտարարվել մարտի 15-ին, որը պահպանվել էր մինչև ապրիլի 13-ը։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22-ին էլ Դաղստանում հակաահաբեկչական գործողության ժամանակ չեզոքացվել է այսպես կոչված «խասավյուրտյան» զինված խմբավորման երկու մասնակից, որոնք եղել են  «խասավյուրտյան» (хасавюртовская) զինված խմբավորման ակտիվ անդամներ։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանցից մեկը Դաղստանից է, իսկ մյուսը Չեչնիայից։ Հարազատներն արդեն վերցրել են նրանց դիերը։

Հայտնի է դարձել, որ այդ անդամները նախկինում չեն հետախուզվել ու այս տարվա հունիսից են անդամակցել «խասավյուրտյան» զինված խմբավորմանը։

Միջադեպի վայրից իրավապահները հայտնաբերել են 6 նռնակ, 2 ինքնաձիգ և լիցքավորված 8 պահունակ։ Գործողության ընթացքում իրավապահներ կամ քաղաքացիական անձինք չեն տուժել։

Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։  2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ժամանակագրություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *