Դաղստանում հայտնաբերվել է ռումբերի պատրաստման գաղտնի 2 արտադրամաս

Դաղստանում իրավապահները հայտնաբերել են ռումբերի պատրաստման գաղտնի երկու արտադրամաս, որտեղից առգրավվել և ոչնչացվել են շուրջ 200 կգ պայթուցիկ նյութ՝ լցված 7 պլաստիկ տակառիկի մեջ, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ նյութի 300կգ հումք ու դետոնատոր:

ՀԱԿ օպերատիվ խումբը՝ «հարավային» հանցախմբին պատկանող տան մոտ

ՀԱԿ օպերատիվ խումբը՝ «հարավային» հանցախմբին պատկանող տան մոտ

Այս մասին հունիսի 9-ին հայտնել է Դաղստանի  հակաահաբեկչական ազգային կոմիտեի (ՀԱԿ)  մամուլի ծառայությանը, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Տները, որտեղ գործել են գաղտնի արտադրամասերը, պատկանում են Դաղստանում գործող այսպես կոչված «հարավային» հանցախմբին:

Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Դաղստանը, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։

Վերջին գործողություններից մեկի ժամանակ՝ հունիսի 6-ին, փոխհրաձգության ժամանակ սպանվել է «ախուովյան» հանցախմբի ղեկավար Սուլեյման Զայնալաբիդովը:  Իսկ ապրիլի 27-ին էլ Դաղստանի ուժային ծառայությունները ոչնչացրել էին հանցախմբի  ղեկավարներից ևս մեկին՝ Հասմուհամեդ Չարանովին: Տեղեկություններ կային, որ Չարանովը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանն էր հարում։

Դաղստանում 2015թ. հակաահաբեկչական գործողությունների մասին կարող եք կարդալ Ռազմինֆոյի կազմած ժամանակագրությունում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *