Մեծ Բրիտանիան պատրաստ է թույլատրել սեփական տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային հրթիռներ

Մեծ Բրիտանիան պատրաստ է թույլատրել Միացյալ Նահանգներին՝ Միացյալ Թագավորության տարածքում տեղակայել միջուկային հրթիռներ, ի պատասխան Ռուսաստանից եկող սպառնալիքի։ Բրիտանական Daily Mail պարբերականի փոխանցմամբ, այս մասին BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համմոնդը։

ԱՄՆ բանակի միջուկային զինանոցից

ԱՄՆ բանակի միջուկային զինանոցից

Վերջինս նշել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է հստակ ուղերձներ հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ի պատասխան ռազմական ակտիվացման այն բարձր աստիճանին, որը ցուցադրում է Մոսկվան։

Համոնդը նշել է՝ Ռուսաստանից եկող վտանգի խնդրի լուծման շուրջ Լոնդոնը սերտ համագործակցության մեջ է Վաշինգթոնի հետ։ Նա նշել է նաև, որ Արևմուտքը չի ցանկանում գնալ որևէ անհարկի սադրանքի, այդ իսկ պատճառով ամերիկյան միջուկային զինանոցի՝ Մեծ Բրիտանիայում տեղակայման հարցն առայժմ կրում է զուտ տեսական բնույթ, քանի որ դրա կյանքի կոչումը հղի է սպառազինությունների նոր մրցավազքի վտանգով։

Բրիտանացի պաշտոնյայի հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ նշել է՝ թեման, ինքնին, դժվար թե նպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Նա հավելել է նաև, որ Համմոնդի հայտարարությունում չկար որևէ կոնկրետ որոշման կամ գործողության մասին իրազեկում, ուստի այդ պարագայում Ռուսաստանը պարզապես կշարունակի աչալրջորեն հետևել թեմայի զարգացմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *