Ադրբեջանում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետը. օրակարգում հսկողության ուժեղացումն է

Հունիսի 2-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Վրաստանի սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Զուրաբ Գամեզարդաշվիլու գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հայտնել է Ադրբեջանի սահմանապահ պետծառայության կայքը։

Ադրբեջանցի սահմանապահներ

Ադրբեջանցի սահմանապահներ

Հաղորդագրությունում նշվում է, որ այս տարվա հունիսի 12-ից 28-ը Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերի կապակցությամբ կողմերը պայմանավորվել են ուժեղացնել վրաց-ադրբեջանական սահմանապահ ուժերի համագործակցությունն ու սահմանի հսկողությունը։

Գուլիևն ու Գամեզարդաշվիլին քննարկել են նաև իրենց ղեկավարած գերատեսչությունների երկկողմ հարաբերություններն ու համագործակցության խորացման հեռանկարները: Կարծիքներ են փոխանակվել վրաց-ադրբեջանական սահմանի օպերատիվ վիճակի, ինչպես նաև ահաբեկչության, անօրինական միգրացիայի և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարևորության վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *