Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 24-30 մայիսի, 2015

Ադրբեջանի ինժեներասակրավորային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն • Ադրբեջանական զինուժը զորավարժություն է անցկացնում Բաքվում • Ադրբեջանում զորակոչն անցկացվելու է հուլիսին • Ադրբեջանում ժամկետային զինծառայությունում մահացած ակտիվիստի մայրը հանդես է եկել տեսաուղերձով

Ադրբեջանի ինժեներասակրավորային ստորաբաժանումների վարժանքներ 2015-ի մայիսի 29-ին

Ադրբեջանի ինժեներասակրավորային ստորաբաժանումների վարժանքներ 2015-ի մայիսի 29-ին

• Ադրբեջանում անցկացվել է ակտիվ, օպերատիվ-մարտավարական, մարտավարական և հատուկ մարտավարական զորավարժություն, որի նպատակն է եղել ստուգել Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների պատրաստվածությունը:

• Մայիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ինժեներասակրավորային ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում իրականացվել են հարձակողական գործողությունների ապահովման վարժանքներ:

• Մայիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2015-ի հուլիսի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու և ժամկետային զինծառայությունն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը:

• Մայիսի 23-ին Ադրբեջանի ԱԻՆ զորամասերից մեկում մահացած զինծառայողի մայրը հանդես է եկել տեսաուղերձով, որում կոչ է արել վերջ դնել ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան բազմաթիվ դեպքերին։ Դեռևս չճշտված հանգամանքներում մահացած զինծառայողի մոր էմոցիոնալ ելույթը մայիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *