Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 24-30 մայիսի, 2015

Թուրքիայի ՌԾՈւ-ն ավարտել է Միջերկրական և Էգեյան ծովերում անցկացրած զորավարժությունը • Թուրքիայում մեկնարկել են Սիրիայի թուրքմեն զինյալների մարզումները • Թուրքիան և ԱՄՆ-ը ընդլայնում են իրենց ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում • Բացահայտվել է Թուրքիայից բեռնատարներով զենքի տեղափոխումը Սիրիա • Թուրքիայի Իգդիր քաղաքում վթարի հետևանքով կրտսեր լեյտենանտ է մահացել

Կադր Թուրքիայի ԶՈւ ռազմածովայանին ուժերի մայիսի 14-23 Էգեյան, Միջերկրական և Մարմարա ծովերում անցկացրած «Դենիզքուրդու-2015» զորավարժությունից

Կադր Թուրքիայի ԶՈւ ռազմածովայանին ուժերի մայիսի 14-23 Էգեյան, Միջերկրական և Մարմարա ծովերում անցկացրած «Դենիզքուրդու-2015» զորավարժությունից

• Մայիսի 14-23-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը զորավարժություն  են անցկացրել Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրականի արևելյան հատվածում։ Զորավարժությանը նաև ներգրավվել են ռազմաօդային և առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումները։

• Թուրքիայում մայիսի 28-ին մեկնարկել է Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից սիրիական զինյալ խմբավորումների «մարզում-սպառազինում» ծրագրը։ Մարզված զինյալները պետք է կռվեն  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, «չի բացառվում նաև Ասադին հավատարիմ զորքերի դեմ պայքարը»։

• Թուրքիան և ԱՄՆ-ն բանակցում են Սիրիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ  կռվող զինյալ խմբավորումներին  օդային աջակցություն ցուցաբերելու հարցի վերաբերյալ, ինչի հաստատումը կբերի  ԱՄՆ-ի և Թուրքիայի ավելի մեծ ներգրավմանը սիրիական հակամարտությունում:

• Մայիսի 28-ին թուրքական «Ջումհյուրիեթ» պարբերականի կայքը հրապարակել է տեսանյութ, որում հստակ երևում է, որ 2014-ին հունվարին Թուրքիայի ազգային անվտանգության կազմակերպության ուղեկցությամբ Սիրիա գնացող բեռնատարները զենք են տեղափոխել:

• Մայիսի 26-ին Թուրքիայի արևմտյան՝ ՀՀ սահմանակից Իգդիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, հետևակի կրտսեր լեյտենանտ Սեզգին Օզդեմիրը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *