Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 24-30 մայիսի, 2015

ՊԲ հյուսիսային զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության • ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն՝ զրահատեխնիկայի կիրառմամբ • ՀՀ զինված ուժերում անցկացվել է գնդային զորավարժություն՝ պայմանագրայինների մասնակցությամբ • ՀՀ զինված ուժերում մեկնարկել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ • Ավարտվել են ՊԲ հյուսիսային զորամասերի ստուգումները • Զորակոչիկները կանխարգելիչ պատվաստումները կստանան զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ • Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ այլ զինծառայողի առաջադրվել է մեղադրանք • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Սոչիում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈւ համագործակցության պլանի հստակեցմանը • Հայաստանն ու Կիպրոսը պայմանավորվել են անցկացնել համատեղ զորավարժություններ • Դավիթ Տոնոյանն Իրանում քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը • Սեյրան Օհանյանը տվյալների անվտանգության ծրագրի հուշագիր է ստորագրել «Մայրքրոսոֆթի» հետ • ՀՀ ԱԱԾ-ն ապատեղեկատվությամբ մոլորեցրել է ադրբեջանական կողմի կեղծ օգտատերերին • ՀՀ պաշտպանության նախարարը անակնկալ այցելել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկը • ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան ստացել է «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներ • ՌԴ ռազմաբազայի կործանիչները սկսել են թռիչքները «էրեբունիում» • Երբ ինքնապահպանման բնազդը հակասում է հրամանին

Հայկական զինուժի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան հանդիպակաց մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ

Հայկական զինուժի ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան հանդիպակաց մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ

• Մայիսի 24-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան զորամասերի տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում, զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:

• Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակի կազմով ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությունը ղեկավարել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը:

• Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գնդի կազմով մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությանը ներգրավված են եղել հյուսիսարևելյան ուղղության` հակառակորդի հետ շփման գծի անվտանգությունն ապահովող զորամասի պայմանագրային զինծառայողները:

Դրվագ՝ անցկացված վարժանքներից

Դրվագ՝ անցկացված վարժանքներից

• Մայիսի 30-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ, որին մասնակցում են նաև ՏԿԱԻ նախարարության և ոստիկանության ստորաբաժանումները:

• Մայիսի 26-ին Արցախում անցկացվել է ՊԲ հյուսիսային զորամասերի՝ մայիսի 11-ին մեկնարկած տեսչական ստուգումների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

• ՀՀ կառավարության որոշմամբ զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ զորակոչիկները կներկայանան կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ՝ կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

• Մայիսի 8-ին մահացած ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Դ. Հարությունյանին։

• Մայիսի 27-ին ԱՊՀ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը Սոչիում անցկացրած համատեղ նիստում մշակել են երկրների զինված ուժերի առաջիկա հինգ տարվա համագործակցության և զարգացման հայեցակարգը, որը նախատեսվում է ընդունել 2015-ի աշնանը։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը Հայաստան

Կիպրոսի պաշտպանության նախարարի այցը Հայաստան

• ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին՝ Երևանում իր կիպրոսցի պաշտոնակից Խրիստոֆորոս Ֆոկաիդիսի հետ հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կանցկացնեն համատեղ զորավարժություններ։ Զորավարժության անցկացման վայրն ու ժամկետները, սակայն, դեռևս չեն հստակեցվում։ Հայ-կիպրական ռազմական համագործակցությանը անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները։

• Մայիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

• Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության անունից «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրել է տվյալների անվտանգության ծրագիրը:

• ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում բացահայտվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների բացած կեղծ էջերը և նրանց մատուցել է այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցրել են ադրբեջանական կողմին։

• Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին, ծանոթանացել զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը։

Ինֆաունա ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

Ինֆաունա ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

• ՌԴ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը ստացել է ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վրա հավաքված «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլետրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների առաջին խմբաքանակը:

• Հայաստանի «էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված ՌԴ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները վերսկսում են պլանային թռիչքները:

• Մի քանի դիտարկում «հրամայական-վերահսկողական» կառավարման (command and control management) մեթոդների առավելությունների ու թերությունների մասին:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

2 responses to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 24-30 մայիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 24-30 մայիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 24-30 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *