ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան ստացել է «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներ

ՌԴ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը ստացել է ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վրա հավաքված «Ինֆաունա» հետախուզական և ռադիոէլետրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ինֆաունա ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

«Ինֆաունա» ՌԷՊ կայան. ՌԴ ԶՈւ

Հունիսին «Կամխուդ» զորավարժարանում անցկացվելու է զորավարժություն, որի ժամանակ զինծառայողները փորձարկելու են նաև նոր զինտեխնիկան:

Նախատեսվում է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան «Ինֆաունա» համալիրների երկրորդ խմբաքանակը կստանա մինչև այս տարվա վերջ:

Նշենք, որ «Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաև է ռադիոկառավարվող պայթուցիկների և հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահապատ փոխադրիչի վրա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

2 responses to “ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան ստացել է «Ինֆաունա» ՌԷՊ համալիրներ

  1. Pingback: Հայաստանի ՌԴ ռազմաբազան ՌԷՊ վարժանքներ է սկսել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *