Թուրքիայի Իգդիր քաղաքում վթարի հետևանքով կրտսեր լեյտենանտ է մահացել

Մայիսի 26-ին Թուրքիայի արևմտյան՝ ՀՀ սահմանակից Իգդիր քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, հետևակի կրտսեր լեյտենանտ Սեզգին Օզդեմիրը։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Նշվում է, որ Իգդիրի կենտրոնական պողոտայում գրանցված ավտովթարից հետո Թուրքիայի ԶՈւ կրտսեր լեյտենանտը տեղափոխվել է Իգդիրի հիվանդանոց, որտեղ էլ ստացված վնասվածքներից մահացել է։

Զինծառակողի թաղման արարողությանը մասնակցել են Իգդիրի սահմանապահ գնդի և կայազորի հրամանատար, հետևակի գնդապետ Ալի Քալյոնջուն, ժանդարմերիայի գնդի հրամանատար, ժանդարմերիայի գնդապետ Մուսթաֆա Ուլուսը, նահանգի անվտանգության տնօրեն՝ ոստիկանապետ Յուքսել Բաբալը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *