Վրաստանի անկախության օրվա առիթիվ «Դելտան» ներկայացրել է իր նոր արտադրանքը (ֆոտո/վիդեո)

Այսօր՝ մայիսի 26-ին, Թբիլիսիի «Ազատության» հրապարակում կայացել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում, որն ուղեկցվել է ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ և նորակոչիկների երդման արարողությամբ։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները երկրի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները երկրի անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ

Արդեն 3-րդ տարին Վրաստանի ղեկավարությունը հրաժարվում է անկախության օրը ռազմական շքերթ իրականացնել, բայց դրա փոխարեն հանրությանը ցուցադրվում է ռազմական տեխնիկա, և փոքր թվով զինծառայողներ հանդիսավոր քայլերթով  անցնում են հրապարակով։ Այս տարի երթին մասնակցել են 40 դրոշակակիր, Աֆղանստանից վերադարձած 5-րդ հետևակային բրիգադի 51-րդ գումարտակի 240 զինծառայողներ, 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի մի վաշտ, ավիացիոն և հակաօդային պաշտպանության հրամանատարության անձնակազմը, Դավիդ Աղմաշենեբելիի անվան պաշտպանության ազգային ակադեմիայի 40 սպա և 125 յունկեր (կուրսանտ),  Գեորգի Կվինիտաձեի անվան ռազմական լիցեյի 40 կադետ, ինչպես նաև օրեր առաջ վրաց-ամերիկյան համատեղ Noble partner զորավարժությանը մասնակցած ամերիկացի զինծառայողները։

Այս տարի միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վախթանգ Կապանաձեն, կառավարության անդամները և այլ բարձրաստիճան հյուրեր։

Ներկաներին տեսակապի միջոցով շնորհավորել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ով իր պաշտոնավարման առաջին արտագնա այցն է կատարել Աֆղանստան՝ այնտեղ առաքելություն իրականացնող զինծառայողների հետ տոնը նշելու համար։

Միջոցառման կարևոր մասերից մեկն էլ այն էր, որ Վրաստանի ԶՈւ նախնական զինվորական պատրաստության կենտրոնի շուրջ 200 երիտասարդ զինվորական երդում են տվել և իրենց ծառայությունն այսուհետ շարունակելու են ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում։

Օրվա կապակցությամբ թռիչքներ են իրականացրել Վրաստանի զինված ուժերի «Իրոկեզ» ուղղաթիռները, Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռները, Սու-25 գրոհիչները, որոնց Վրաստանում անվանում են «Միմինո»։

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները պատկերում են երկրի դրոշի գույները

Վրաստանի ԶՈւ Սու-25 գրոհիչները պատկերում են երկրի դրոշի գույները

Թեև ռազմական շքերթ չի եղել, բայց Վրաստանի պետական ռազմական գիտահետազոտական «Դելտա» կենտրոնը ներկայացրել է տեղական արտադրության ռազմական տեխնիկա, ինչպես նաև զինատեսակների արդիականացումներ։ Ներկայացված նորույթից էին ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարքը, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդման, հարվածային-հետախուզական է, սպառազինված է  М134 Minigun տեսակի 2 վեցփողանի գնդացրով և 8 չկառավարվող ավիացիոն հրթիռով։ Թռիչքի բարձրությունը 3 կմ է, իսկ առավելագույն արագությունը 180 կմ/ժ։

Վրաստանյան «Դելտա»  պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի նոր ԱԹՍ-ն

Վրաստանյան «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի նոր ԱԹՍ-ն

Ցուցանմուշների թվում են եղել նաև «Դելտայի» նախորդ տարիների արտադրանքները՝ օրինակ «Դիդգորի-1», «Դիդգորի-2», «Դիդգորի-3» զրահապատ մեքենաները, «Լազիկա» հետևակի մարտական մեքենան, ինչպես նաև ՌՍ-120 համազարկային կրակի համակարգը։ Հանրությանը ցուցադրվել են նաև զինված ուժերի սպառազինության այլ նմուշներ։

Վրաստանյան արտադրության «Դիդգորի» զրահապատ մեքենաների շարքը

Վրաստանյան արտադրության «Դիդգորի» զրահապատ մեքենաների շարքը

Հանրությանը ցուցադրվել է ԶՈւ սպառազինության նմուշներ

Հանրությանը ցուցադրվել է ԶՈւ սպառազինության նմուշներ

Վրաստանցի երեխաները ծանոթանում են հետախույզների հանդերձանքին

Վրաստանցի երեխաները ծանոթանում են հետախույզների հանդերձանքին

ԱՄՆ բանակի 3-րդ հետևակային դիվիզիայի զինծառայողը Վրաստանի անկախության օրը

ԱՄՆ բանակի 3-րդ հետևակային դիվիզիայի զինծառայողը Վրաստանի անկախության օրը

Վրաստանի ԶՈւ զինծառայողը ԱՄՆ դրոշը ձեռքին անկախության օրը

Վրաստանի ԶՈւ զինծառայողը ԱՄՆ դրոշը ձեռքին անկախության օրը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *