ՀՀ զինված ուժերում անցկացվել է գնդային զորավարժություն՝պայմանագրայինների մասնակցությամբ

Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գնդի կազմով մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Զորավարժությանը ներգրավված են եղել հյուսիսարևելյան ուղղության` հակառակորդի հետ շփման գծի անվտանգությունն ապահովող զորամասի պայմանագրային զինծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պայմանագրային զինծառայողներով համալրված գնդի հարձակողական զորավարժության ընթացքը

Պայմանագրային զինծառայողներով համալրված գնդի հարձակողական զորավարժության ընթացքը

Գնդապետ Մուրադ Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասի պայմանագրայինների մարտունակության աստիճանը բարձրացնելուն միտված զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 3-ին, երբ ստորաբաժանումը բերվել էր մարտական պատրաստության բարձր վիճակի և բացազատվել էր նախանշված վայրում:

Զորավարժության ընթացքում կիրառվել են հարձակողական մարտի տարաբնույթ տարրեր: Մասնավորապես՝ իրականացվել է հարձակման անցած ուժերի վերադասավորում, նոր բնագծերում կրակային դիրքեր են զբաղեցրել հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Առաջադրված և զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են և արժանացել բարձր գնահատականի:

Մարտավարական զորավարժության ամփոփիչ` կրակային փուլի ավարտին, ներգրավված ստորաբաժանումները վերադարձել են մշտական տեղակայման վայր և ստանձնել շուրջօրյա մարտական հերթապահությունը:

ՀՀ ՊՆ 2-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժությանը հետևել և մասնակցող ստորաբաժանումների գործողություններն ու մարտունակության աստիճանը տեղում գնահատել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Դրվագ՝ անցկացված վարժանքներից

Դրվագ՝ անցկացված վարժանքներից

Դրվագ՝ անցկացված վարժանքներից

Դրվագ՝ անցկացված վարժանքներից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *