ՆԶՊ դպրոցական օլիմպիադայի հաղթող է դարձել Արցախի թիմը

Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայից 1430 դպրոցների մասնակցությամբ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զենքի քանդում և հավաքում մրցույթը ՆԶՊ օլիմպիադայի շրջանակներում

Զենքի քանդում և հավաքում մրցույթը ՆԶՊ օլիմպիադայի շրջանակներում

Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ մրցել են ռազմականացված էստաֆետ (արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, հրաձգություն), շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի թեսթային նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով:

Օլիմպիադայի արդյունքներով` թիմային ընդհանուր հաշվարկով Լոռիի և Տավուշի մարզերի թիմերն արժանացել են մրցանակների` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Արցախի թիմը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Արգելագոտիների հաղթահարում մրցույթի ընթացքը

Արգելագոտիների հաղթահարում մրցույթի ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորում է ՆԶՊ օլիմպիադայում առաջին տեղը գրաված Արցախի թիմին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհավորում է ՆԶՊ օլիմպիադայում առաջին տեղը գրաված Արցախի թիմին

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրամաններով պատվոգրերով, հուշանվերներով ու արժեքավոր նվերներով պարգևատրվել են մի շարք զինղեկներ և աշակերտներ, ովքեր օլիմպիադայի ընթացքում անհատական և թիմային հաշվարկով արձանագրել են բարձր արդյունքներ:

Օլիմպիադայի փակման արարողության ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես են եկել Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները և ռազմական ինստիտուտի կուրսանտները:

One response to “ՆԶՊ դպրոցական օլիմպիադայի հաղթող է դարձել Արցախի թիմը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *