Ադրբեջանի սահմանապահները զորավարժություն են անցկացնում Արցախի սահմանի մոտ

Ադրբեջանում մայիսի 19-ին մեկնարկել է պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ստորաբաժանումների և օդուժի ներգրավմամբ անցկացվող զորավարժություն, որի նպատակը «Ադրբեջանի պետական սահմանը հատած թշնամական խմբերի» վնասազերծումն է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի սահմանապահները սահմանախախտ բռնելու վարժանքների ժամանակ

Ադրբեջանի սահմանապահները սահմանախախտ բռնելու վարժանքների ժամանակ

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ մինչև մայիսի 21-ը շարունակվող զորավարժության ընթացքում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության համապատասխան ստորաբաժանումները Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքից մոտ 40կմ դեպի արևելք տեղակայված «Աղգյոլ» զորավարժարանում փորձարկելու են «Ադրբեջանի պետական սահմանը հատած թշնամական  և ահաբեկչական-դիվերսիոն խմբավորումների» վնասազերծման մեխանիզմները։

Վարժանքներն ուղեկցվելու են ուղղաթիներից կառավարվող և չկառավարվող հրթիռների արձակմամբ, զենիթահրթիռային համալիրներով «թշնամական օդային թիրախների» ոչնչացման փորձարկումներով,  ներգրավվելու է նաև զրահատեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *