Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Մայիսի 12-ից Նախիջևանում և Բաքվում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում այսօր՝ մայիսի 14-ին, անցկացվել է մարտական հրաձգության փուլը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում. ԲՏՌ-82 զրահափոխադրիչներ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում. ԲՏՌ-82 զրահափոխադրիչներ

Ըստ այդ աղբյուրի, այս փուլում ստուգվել են զորավարժությանը մասնակցած բոլոր զորատեսակների մարտական պատրաստվածությունը, հրամանների կատարման արդյունավետությունը և համակարգումը, մարտական գործողությունների ժամանակ անվտանգության ապահովումը, անձնակազմի կողմից զենքի ու ռազմական տեխնիկայի  արդյունավետ շահագործումը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից 16-ը Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Նախիջևանում և Բաքվում անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություն։

Նշենք, որ ըստ հաղորդվող տվյալների` զորավարժությանը երկու կողմից ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 1000 հոգանոց անձնակազմ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 միավոր հրետանային կայան ու ականանետեր, ռազմաօդային ուժերի 12 միավոր հարվածային ու բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումներ։

2 responses to “Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ վարժանքներ են անցկացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *