Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015

Առաջնագծի դիրքերն ու կրակակետերը համալրվել են նոր հրակնատներով • ՀՀ ԶՈւ զարգացման պլանը փոխարինվելու է ընդհանուր պաշտպանական համակարգի զարգացման պլանով • Զորավարժության ընթացքում ոստիկանությունը չեզոքացրել է «ատոմակայան ներխուժած դիվերսանտներին» • ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հայաստանյան զորախումբը մեկնել է Տաջիկստան • Ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ • Պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն քրեական հետապնդումից • Մինչև տարեվերջ ծառայողական բնակարանով կապահովվի ՀՀ ԶՈւ 141 զինծառայող • Մեր ստորաբաժանումները սպառազինել ենք Ադրբեջանին համահունչ. Մովսես Հակոբյան • Սյունիքում տարածքներն ականազերծվել են ու հանձնվել մարզպետարանին

Սերժ Սարգսյանը հրակնատը փորձարկելիս

Սերժ Սարգսյանը հրակնատը փորձարկելիս

• 2014թ․ նոյեմբերին Արցախում անցկացված «Միասնություն-2014» զորավարժության ժամանակ լրագրողներին առաջին անգամ ներկայացված նոր հրակնատները, ինչպես պարզվեց օրերս, արդեն իսկ լայն կիրառում են ստացել Հայաստանի զինված ուժերում։

• Հայաստանի զինված ուժերի զարգացման պլանի փոխարեն այսուհետ կիրառվելու է Հայաստանի ընդհանուր պաշտպանական ոլորտի զարգացման պլան, որի մեջ ներառվելու են ոչ միայն զինված ուժերի, այլև մյուս պետական գերատեսչությունների համապատասխան պաշտպանական համակարգերը: Զարգացման պլանում հիմնական շեշտը դրվելու է զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման վրա:

• Մայիսի 13-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում անցկացվել է ՀՀ ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որի սցենարով նախատեսված է եղել հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողություն:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որով Տաջիկստան է տեղափոխվել զորախմբի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հանկարծակի ստուգման վարժանքներին մասնակցող հայկական զորախումբը և ՀՀ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, որով Տաջիկստան է տեղափոխվել զորախմբի հանդերձանքը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան

• ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (այդ թվում՝ նաև Հայկական ստորաբաժանումը) մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել  մայիսի 13-ին՝ մայիսի 12-ին մեկնարկած հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար։ Ստուգման նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին: Մայիսի 16-ին հայտնի է դարձել, որ հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան, իսկ բորոր զորախմբերը վերախմբավորվել և Տաջիկստանի տարածքում տեղակայվել են սահմանված ժամանակահատվածում:

• ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։

• ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն զինծառակյությունից խուսափած նձինք կշարունակեն տույժ վճարել ու խուսափել պատասխանատվությունից։

• 2014 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերում ծառայողական բնակարանով ապահովվել է 74 զինծառայող, իսկ ևս 141 զինծառայող բնակարան կստանա մինչև 2015թ. տարեվերջ: Այս մասին մայիսի 12-ին՝ Տավուշում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում. 2013թ

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում. 2013թ

• Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, խոսելով հրադադարի հաստատման 21 տարիների մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մենք մեր բանակը զինում ենք ոչ թե պատերազմ սկսելու, այլ խաղաղություն պահպանելու համար։

• Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՀԱՓԿ ՊՈԱԿ), ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ընդհանուր 1,8 հեկտար մակերեսով ականազերծված և ստուգազննված տարածքներ է հանձնել Սյունիքի մարզպետարանին:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *