Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն

Մայիսի 12-ին  Նախիջևանում և Բաքվում մեկնարկել է թուրք-ադրբեջանական ռազմական ուժերի համատեղ մարտավարական  զորավարժություն, որը շարունակվելու է մինչև մայիսի 16-ը: Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը, Նախիջևանի զորավարժության փուլերից մեկը վերահսկելու են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը։

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

Թուրքայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տեղեկության համաձայն՝ զորավարժությանը Թուրքիայի զինված ուժերից ներգրավված է լինելու՝ մեկ հետևակային վաշտ՝ Բաքվում անցկացվող փուլում, և մեկ մեքենայացված հետևակային դասակ՝ Նախիջևանում անցկացվող փուլում։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել էր Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Իհսան Ույարի գլխավորած պատվիրակությունը, որի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Քննարկվել էինք նաև այս զորավարժության կազմակերպման հարցերը:

2 responses to “Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հանդիպել է Նախիջևանի ղեկավարին | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժը զորավարժություն է անցկացնում Բաքվում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *