Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը կանցկացվի մայիսի 12-ից 16-ը

Ադրբեջանում մայիս ամսին նախանշված ցամաքային զորքերի թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժությունը կանցկացվի մայիսի 12-ից 16-ը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ստամբուլ կատարած այցի ժամանակ: Հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները

Հասանովը, ով Ստամբուլ է մեկնել մասնակցելու IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, հանդիպումներ է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզելի, ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև ծանոթացել  այլ երկրների ու Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության՝ ցուցահանդեսին ներկայացված ձեռքբերումներին:

Հիշեցնենք, որ ռազմարդյունաբերական ցուցահանդեսը մեկնարկել է մայիսի 5-ին Ստամբուլ քաղաքում և շարունակվելու է մինչև մայիսի 8-ը: Ցուցահանդեսին մասնակցում է 700 կազմակերպություն 46 պետությունից: Թուրքիան ներկայացնում են 265 կազմակերպություն, որոնց թվում են նաև «Ասելսան» և «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Մասշտաբային է նաև ԱՄՆ-ի (101 ընկերություն), Գերմանիայի (50 ընկերություն), Մեծ Բրիտանիայի (45 ընկերություն) և Ֆրանսիայի (34 ընկերություն) ռազմարդյունաբերության ներկայացվածությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *