ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության զորավարժությանը Վրաստանը դիտորդ է եղել

Վրաստանի պաշտպանության նախարարության Կիբերանվտանգության բյուրոյի ներկայացուցիչները որպես դիտորդ մասնակցել են Էստոնիայում անցկացված կիբերանվտանգության միջազգային վարժանքներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։

ՆԱՏՕ-ի «Locked Shields-2015» («Կողպված վահաններ-2015») զորավարժությունը

ՆԱՏՕ-ի «Locked Shields-2015» («Կողպված վահաններ-2015») զորավարժությունը

ՆԱՏՕ-ի «Locked Shields-2015» («Կողպված վահաններ-2015») զորավարժությունն անցկացվել է ապրիլի 21-22-ը, որին մասնակցել են 400 փորձագետ 16 երկրից։

Վրաստանցի մասնագետների այցի շրջանակներում հանդիպել են ՆԱՏՕ-ի կիվերանվտանգության համագործակցության ուսումնական կենտրոնի մասնագետներին։ Վրաստանյան կողմը հանդիպել է նաև կիբերանվտանգության լիգայի ղեկավարության հետ։

Տեղեկացնենք, որ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությունը հաստատվել էր 2014թ. դեկտեմբերին։

Հիշեցնենք, որ «Locked Shields-2015» զորավարժության ժամանակ կիրառվել են ինչպես Windows 8, այնպես էլ վերջերս լայնորեն գործածության մեջ մտած Windows 10 օպերացիոն համակարգ: Մասնակիցներից նախապես պահանջվել է գտնել այն օգտատերերի կայքերի և էլ. փոստերի հասցեները, ովքեր իբր ներխուժել են տվյալների բազա և ինֆորմացիա գողացել: Ու քանի որ իրավիճակը գնալով բարդացվում էր, շատերը ստիպված են եղել թողնել բազմաթիվ օգտատերերի հասցնեներ և կայքեր ու պաշտպանել իրենց տվյալների բազաները նոր հարձակումներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *