ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատվիրակությունն այցելել է Թուրքիա

ՆԱՏՕ-ի խորհրդի մշտական ներկայացուցիչներից և  կառույցի քաղաքացիական ու զինվորական պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ղեկավարությամբ, ապրիլի 21-ին այցելել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի հրամանատարություն։ Այս մասին ապրիլի 27-ին հայտնում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ ՌՕՈւ կայքը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի զորամասում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայի ԶՈւ ԳՇ ՌՕՈւ 2-րդ ավիաէսկադրիլիայի զորամասում

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ պատվիրակության կազմում, բացի կառույցի գլխավոր քարտուղարից ընդգրկված են եղել՝ Դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն, Զինվորական կոմիտեի հրամանատար, գեներալ Կնուդ Բարտելսը և ՆԱՏՕ-ի խորհրդի մշտական ներկայացուցիչներն ու քաղաքացիական և զինվորական այլ պաշտոնյաներ։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորել և վերջիններիս հետ 2-րդ ավիաէսկադրիլիայի  ճեպազրույցների սրահում քննարկումներ է անցկացրել ավիաէսկադրիլիայի հրամանատար, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի օդաչու, գեներալ-մայոր Քաբիլայ Սելչուքը։

Կազմակերպված ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի պատվիրակությանը ցուցադրել են ավիաէսկադրիլիայի ռազմական ինքնաթիռները, իսկ այնուհետև պատվիրակության անդամներն այցելել են ռազմական թռիչքների ուսուցման զորամաս և ծանոթացել վարժասարքերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *