Դաղստանում սպանվել է զինված խմբավորման ղեկավար

Այսօր՝ ապրիլի 27-ին, Դաղստանի Խասավյուրտի շրջանում իրավապահները շրջապակել, ապա փոխհրաձգության ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորման անդամ Հասմուհամեդ Չարինովին: Այս մասին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Դաղստանի իրավապահ մարմիններին։

Դաղստանի զինյալներ

Դաղստանի զինյալներ

Ռուսաստանյան «Չերնովիկ»  պարբերականի տվյալներով՝ Չարինովը հայտնի զինված խմբավորման ղեկավար է եղել։
Հայտնի է, որ այն տանը, որտեղ թաքնված է եղել Հասմուհամեդ Չարինովը, հատուկ գործողության ժամանակ հայտնաբերել են հրաձգային զենք և ինքնաշեն պայթուցիկներ։

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ժամանակագրություն։

One response to “Դաղստանում սպանվել է զինված խմբավորման ղեկավար

  1. Pingback: Armday – Դաղստանում սպանվել է զինված խմբավորման ղեկավար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *