Հակաահաբեկչական գործողության ժամանակ Դաղստանում 3 զինյալ է սպանվել

Այսօր՝ ապրիլի 24-ի վաղ առավոտյան, Դաղստանի Կարաբուդախկենտսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել։ Պառաաուլ գյուղում ուժայինները շրջափակել են տներից մեկը, որտեղ թաքնված են եղել զինյալներ: Իրավապահներին հանձվելու կոչերին ի պատասխան զինված մարդիկ նռնականետերով և ավտոմատներով կրակել են նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ դեռևս ռեժիմը պահպանվում է։

Նկարը` ՏԱՍՍ լրատվական գործակալության

Նկարը` ՏԱՍՍ լրատվական գործակալության

Հակաահաբեկչական գործողության ժամանակ ուժայինները սպանել են մեկ զինյալի, ևս 2 դի է հայտնաբերվել տան նկուղում սարքված բունկերում։ Նույն տեղում հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ զինամթերք։

Հավելենք, որ անհանգիստ է նաև Հյուսիսային Կովկասի ևս մեկ հանրապետությունում։ Ապրիլի 24-ին հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել նաև Հյուսիսային Օսիայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Հս Օսիայի Պրիգորոդնի շրջանի Նովիյ ավանում թաքնվում են զինյալներ, տարածքում սահմանափակվել է մարդկանց և տրանսպորտի շարժը, իրավապահ մարմինները ստուգվում են մարդկանց իրերն ու ավտոմեքենաները։

2015 թվականից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչական և հակաահաբեկչական գործողությունների մասին Ռազմինֆոն կազմել է ժամանակագրություն։

One response to “Հակաահաբեկչական գործողության ժամանակ Դաղստանում 3 զինյալ է սպանվել

  1. Pingback: Ահաբեկչական գործողությունները Դաղստանում. ժամանակագրություն 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *