Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015

Ադրբեջանական կողմը դիվերսիա է արել. հայկական կողմը կորուստ չունի • ՊԲ-ն ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը • ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելը չի խանգարում ՀԱՊԿ անդամակցությանը • Նախարար Օհանյանն ընդունել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատարին • ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովը`ՀՕՊ զորամասում և ավիացիոն ինստիտուտում • Ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների ծառայության մասին պատմում են նրանց սպաները։

Ադրբեջանցի դիվերսանտների թողած սպառազինությունը

Ադրբեջանցի դիվերսանտների թողած սպառազինությունը

• Ապրիլի 21-ի առավոտյան, ժամը 05:15-ի սահմաններում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել։

• Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 21-ին Թարթառի շրջանում հայկական և ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների միջև եղել է զինված բախում, ինչի հետևանքով «հայկական կողմը տվել է 5 զոհ և 10 վիրավոր»:

• Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի կազմակերպած «Սուսերի միակցում» զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահների մասնակցությունը չի խանգարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն:

• Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այցելել է ՀՕՊ զորամաս և ավիացիոն ինստիտուտ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն այցելել է ՀՕՊ զորամաս և ավիացիոն ինստիտուտ

• ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկում և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում:

• Ռազմինֆոն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի աղջիկ կուրսանտների հետ, ծանոթացել ռազմական ոլորտի նրանց պատկերացումներին։ Այս անգամ աղջիկ կուրսանտների մասին պատմում է ինստիտուտի սպայական կազմը, որն աշխատում է նրանց հետ։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *