ՆԱՏՕ-ն անցկացրել է կիբերանվտանգության զորավարժություն

ՆԱՏՕ-ն իր կիբերանվտանգության համակարգի բարելավման նպատակով Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ապրիլի 21-22-ին անցկացրել է համակարգչային կիբերանվտանգության զորավարժություն, որին մասնակցել 400 փորձագետ 16 պետությունից: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

«Locked Shields-2015» («Կողպված վահաններ-2015») զորավարժության ժամանակ կիրառվել են ինչպես Windows 8, այնպես էլ վերջերս լայնորեն գործածության մեջ մտած Windows 10 օպերացիոն համակարգ:

Զորավարժության ընթացքում մասնակիցներից նախապես պահանջվել է գտնել այն օգտատերերի կայքերի և էլ. փոստերի հասցեները, ովքեր իբր ներխուժել են տվյալների բազա և ինֆորմացիա գողացել: Ու քանի որ իրավիճակը գնալով բարդացվում էր, շատերը ստիպված են եղել թողնել բազմաթիվ օգտատերերի հասցնեներ և կայքեր ու պաշտպանել իրենց տվյալների բազաները նոր հարձակումներից:

Նշենք, որ Էստոնիայում աշխատել է միայն էստոնական թիմը, իսկ մյուսները զորավարժությանը հեռակա մասնակցել  են Ֆինլանդիայից, Իտալիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Թուրքիայից, Լեհաստանից, Լատվիայից, Չեխիայից, Հունգարիայից, Ֆրաբսիայից, Ավստիայից և Լիտվիայից: Զորավարժության ժամանակ հաղթող է ճանաչվել Լեհաստանը:

Նշենք, որ նման զորավարժությունները լուրջ նշանակությում են ձեռք բերել հատկապես Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-21 Էստոնիայում անցկացվել է նաև ՆԱՏՕ-ի «Cyber Coalition 2014» կիբերանվտանգության զորավարժությունը, որն իր մասնակցել են 28 երկրի 80 կազմակերպություն և 670 ռազմական ու քաղաքացիական մասնագետ, այդ թվում և Թուրքիայի զինված ուժերի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ:

One response to “ՆԱՏՕ-ն անցկացրել է կիբերանվտանգության զորավարժություն

  1. Pingback: ՆԱՏՕ-ի կիբերանվտանգության զորավարժությանը Վրաստանը դիտորդ է եղել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *