ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը`ՀՕՊ զորամասում և ավիացիոն ինստիտուտում

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկում և ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի կայքը։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ՀՕՊ զորամաս և ավիացիոն ինստիտուտ

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են ՀՕՊ զորամաս և ավիացիոն ինստիտուտ

Հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Արթուր Ստեփանյանը և Աբրահամ Մանուկյանը շրջել են զորամասում, ծանոթացել պայմաններին, ինչպես նաեւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն՝ զորամասի հրամանատարության հետ։

Այնուհետեւ հանձնաժողովի անդամներն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում դասախոսական անձնակազմի հետ քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր։

Հանձնաժողովի անդամները եղել են նաև հատուկ մասնագիտացված և տեխնիկայով հագեցած լսարաններում, ծանոթացել ինստիտուտի հնարավորություններին։

Ավիացիոն ինստիտուտի պետը Կորյուն Նահապետյանին ցույց է տալիս Սու-25-ի վարժասարքը

Ավիացիոն ինստիտուտի պետը Կորյուն Նահապետյանին ցույց է տալիս Սու-25-ի վարժասարքը

Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարքի փորձարկում

Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարքի փորձարկում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *