[Լրացված] Զինվորական մեքենայի վթարի հետևանքով 1 զինծառայող զոհվել է, կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։ Ավտովթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ռազմինֆոյի հետ զրույցում բժշկական կենտրոնից նշեցին, որ վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը ծանր է, նրանց տեղափոխում են Երևան, ևս մեկին վիրահատում են Սպիտակում։ Միջադեպի հետևանքով տուժած մյուս զինծառայողների վիճակը, նախնական տեղեկություններով, գնահատվում է միջին ծանրության։

Լրացում. ժամը 20:15

ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ավտովթարից զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ)

3 responses to “[Լրացված] Զինվորական մեքենայի վթարի հետևանքով 1 զինծառայող զոհվել է, կան վիրավորներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Armday – Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *