Թուրքիան և Ուկրաինան ընդլայնում են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրք-ուկրաինական ռազմարդյունաբերական կոորպորացիաները նոր համատեղ ծրագիր են սկսում ավիատիեզերական, ավիացիոն և զրահապատ տեխնիկայի ոլորտներում: Համապատասխան համաձայնությունները ձեռք են բերվել ապրիլի 8-9-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկու գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա այցի ժամանակ: Այս մասին հայտնում է ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության կայքը:

Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ ուկրաինական տիեզերահրթիռային և պաշտպանական ոլորտների ձեռնարկությունները կարող են մասնկացել Թուրքիայի ազգային հրթիռային համակարգի ստեղծման աշխատանքներին: Թուրքական կողմը առաջարկվել է նախագծի իրականացումն ամրագրել միայն աշխատանքային պայմանագրով, որով կորոշակիացվեն նախագծով հետաքրքրված ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության և Ուկրիանայի տիեզերական պետական գործակալության մասնակցության ձևաչափերը: Մնացած բոլոր տեխնիկական և աշխատանքային հարցերը կկարգավորվեն լրացուցիչ համաձայնագրերով:

Թուրքիան և Ուկրաինան նաև համաձայնել են զարգացնել և արտադրել տուրբոռեակտիվ և այլ ավիացիոն շարժիչներ, ինչի համար քննարկվել է համատեղ ձեռնարկություն ստեղելու հարցը:

Հանդիպման արդյունքում կողմերը փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել:

Նշենք, որ ուկրաինական պատվիրակության կազմում են եղել նաև «Ուկրօբորոնպրոմ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պինկասը և Ուկրաինայի արտաքին տնտեսական գործունեության կոնցերնի գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Գուրակը:

2 responses to “Թուրքիան և Ուկրաինան ընդլայնում են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

  1. Pingback: Թուրքիան և Ուկրաինան կհամագործակցեն ռադիոլոկացիոն կայանների արտադրման ոլորտում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան Ուկրաինային 5 տարի շարունակ ռազմական օգնություն է տրամադրելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *