Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 12-18 ապրիլի, 2015

Ադրբեջանի զինված ուժերում մարտական կորուստ է գրացնել • Աֆղանստան է մեկնել ադրբեջանական խաղաղապահ հերթական զորախումբը • Իրանի պաշտպանության նախարարն ապրիլին կայցելի Ադրբեջան • Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է ՌՕՈւ ավիաբազա և ականազերծման ուսումնական կենտրոն

ենթասպա Շահմուրադ Ալիզադե

ենթասպա Շահմուրադ Ալիզադե

• Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1991-ին ծնված և Բիլյասուվարի շրջանից պայմանագրային զինծառայության զորակոչված ենթասպա Շահմուրադ Ալիզադե Հիլալ օղլուն սպանվել է՝ նախնական տեղեկություններով դիպուկահարի գնդակից՝ առաջնագծի Աղդամի հատվածում։

• Ադրբեջանի զինված ուժերի 35 հոգանոց ռոտացիոն զորախումբը Թուրքիայի ՌՕՈւ բեռնատար ինքնաթիռով մեկնել է Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայություն իրականացնելու համար:

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 14-ին ընդունել է այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, Մոհսեն Փաք Այինին, ում հետ քննարկվող հարցերի շարքում եղել է նաև Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու պլանավորած այցի մանրամասների հստակեցումը։

ԱՄՆ դեսպանը ՍՈւ-25 գրոհիչի օդաչուական խցիկ բարձրանալիս

ԱՄՆ դեսպանը ՍՈւ-25 գրոհիչի օդաչուական խցիկ բարձրանալիս

• Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերթ Սեքութան ապրիլի 14-ին այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի՝ Քյուրդամիրում տեղակայված ավիաբազա, որտեղ հանդիպել է ռազմական օդաչուներին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 12-18 ապրիլի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *