Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015

Մեքենայի վթարի հետևանքով ՀՀ ԶՈւ 1 զինծառայող մահացել է, կան վիրավորներ • Տավուշի զորամասերից մեկի զորավարժությանը ներգրավվել է ծանր զրահատեխնիկա • Պաշտպանության բանակը գնդային մեծ զորավարժություն է անցկացրել • ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ մասնակցելու բազմազգ զորավարժության • Զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահներն օգտագործել են ամերիկյան հատուկ զրահաբաճկոններ • Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարարին և ԶՈւ հրամանատարին, ինչպես նաև այնտեղ ծառայող հայ խաղաղապահներին • Սեյրան Օհանյանը մասնակցել է Մոսկվայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովի • ՀՀ նախագահը ստորագրել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը • Ռազմարդյունաբերական ոլորտում հայ-իտալական համատեղ ծրագրերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել• Հայաստանը մասնակցության հայտ է ներկայացրել «Ավիադարտս» միջազգային մրցույթին • Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է ընդունելություն • «Էրեբունի» օդանավակայանի ավիախմբի կործանիչները կմասնակցեն մայիսյան տոների միջոցառումներին

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

• Ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ՀՀ ԶՈւ «Ուրալ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։ Ավտովթարի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թովմասյանը (ծնված 1995թ.), ևս 8 զինծառայող մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։

• Ապրիլի 8-ից 10-ը է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի ենթակա ստորաբաժանումներում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում զորամասերից մեկի անձնակազմը գործել է մարտական գործողություններին առավել մոտեցված պայմաններում: Վարժանքների ընթացքում կարևոր դեր են կատարել զորամասի ծանր զրահատեխնիկայի ստորաբաժանումները։

Զորավարժությանը ներգարվված են եղել նաև «ՍԱՈՒ-57Մ» ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում՝ ՄՏԼԲ զրահապատ քարշակի վրա արդիականացված Ս-60 զենիթային հրանոթի տեղադրմամբ

Զորավարժությանը ներգարվված են եղել նաև «ՍԱՈՒ-57Մ» ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում՝ ՄՏԼԲ զրահապատ քարշակի վրա արդիականացված Ս-60 զենիթային հրանոթի տեղադրմամբ

• Ապրիլի 16-ին Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է գնդային մարտավարական զորավարժության մարտական հրաձգություն, որին ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

• Ապրիլի 4-ին ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռով Գերմանիա է մեկնել Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի՝ 36 հոգուց բաղկացած ստորաբաժանումը, որն այնտեղ մասակցելու է ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների բազազգ զորավարժությանը։

• Ապրիլի 9-ին հայաստանյան «Զառ» զորավարժարանում անցկացվել է Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված զորավարժություն, որն անցկացվել է ԱՄՆ ԶՈւ «Մայլս» ուսումնական բաճկոնների կիրառմամբ։

• Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Լիբանանում հանդիպել է երկրի վարչապետ Թամամ Սալամին, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելին և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժին:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը

• Ապրիլի 11-ից Լիբանանում գտնվող նախարար Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: Այցի շրջանակներում նախարարը եղել է նաև Շամա զինավանում, որտեղ հանդիպել է հայ խաղաղապահներին:

• Ապրիլի 16-17-ին ՌԴ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Մոսկվայում կայանալիք միջազգային համաժողովին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

• Ապրիլի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է:

• Իտալիա այցելության շրջանակում նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել դրանց ղեկավարության հետ:

• Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հնդկաստանը՝ ներկայացրել են Ռուսաստանում անցկացվելիք ռազմաօդային ուժերի միջազգային «Ավիադարտս» մրցույթին մասնակցության հայտ։ Իբրև դիտորդներ ներկա են լինելու Պակիստանը, Բահրեյնը և Եգիպտոսը։

• ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարել է 2015-2016 ուսումնական տարվա ընդունելություն։  Վարժարանի, ընդունելության կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին կարդացեք այստեղ:

• Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի 70-ամյակի կապացությամբ Երևանի Հաղթանակի զբոսայգում կայանալիք միջոցառման ընթացքում ցուցադրական թռիչքներ են կատարելու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ «էրեբունի» օդանակայանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչները:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *