Եգիպտոսը և Պարսից ծոցի երկրները համատեղ զորավարժություն կանցկացնեն

Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան  համաձայնել են ստեղծել համատեղ ռազմական կոմիտե, որը քննարկելու է Սաուդյան Արաբիայում Պարսից երկրների հետ համատեղ զորավարժություն կազմակերպելու հարցը: Այս մասին հայտնում է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր

Սաուդյան Արաբիայի զինված ուժեր

Համաձայն այդ հաղորդագրության՝ որոշումը կայացվել է Կահիրեում նախագահ Սիսիի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Մուհամեդ բին Սալման բին Աբդուլազիզի հետ հանդիպման ժամանակ ու պայմանավորված է մարտի 26-ին Եմենում սկսված Պարսից ծոցի երկրների համատեղ գործողություններով, որոնց շրջանակներում Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշնակիցները ԱՄՆ-ի կոոորդինացմամբ օդային հարվածեր են հասցնում Եմենի շիադավան, իրանամետ ապստամբ ուժերին՝ հութիներին: Նախատեսվող զորավարժություններին մասնկացելու են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Պարսից ծոցի մյուս երկրները:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Եգիպտոս-Սաուդյան Արաբիա ռազմական համագործակցության ընդլայնման հարցը:

Հիշենցնենք, որ Արաբական Երկրների լիգայի՝ մարտի 28-29-ին Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում որոշվել է ստեղծել 40 հազարանոց միասնական արաբական զինված ուժեր, որոնք պետք է անհրաժեշտության դեպքում օժանդակեն անդամ երկրների անվտանգության պահպանմանը։  Զորախմբի շտաբ-կայանները նախատեսվում է տեղակայել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էռ-Ռիյադում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *