Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է ՌՕՈւ ավիաբազա և ականազերծման ուսումնական կենտրոն

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերթ Սեքութան ապրիլի 14-ին այցելել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի՝ Քյուրդամիրում տեղակայված ավիաբազա, որտեղ հանդիպել է ռազմական օդաչուներին։ Այս մասին հայտնի է դարձել Բաքվում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

ԱՄՆ դեսպանը ՍՈւ-25 գրոհիչի օդաչուական խցիկ բարձրանալիս

ԱՄՆ դեսպանը ՍՈւ-25 գրոհիչի օդաչուական խցիկ բարձրանալիս

Գրառման մեջ նշվում է, որ այցի ընթացքում դեսպանին հնարավորություն է տրվել Սու-25 գրոհիչի օդաչուական խցիկում ծանոթանալ ինքնաթիռին, որից հետո փորձել օդաչուական հմտությունները վարժասարքի վրա։

Ապրիլի 15-ին Ռոբերթ Սեքութան այցելել է նաև Գյոյգյոլի շրջանում տեղակայված՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) ուսումնական կենտրոն, որտեղ ծանոթացել է ԱՄՆ ֆինանսական օժանդակությամբ ձեռք բերված ականազերծման միջոցներին և մինչ օրս գործակալության կատարած աշխատանքների ծավալներին։

Հավելենք, որ Ռոբերթ Սեքութան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները ստանձնել է 2015-ի փետրվարի 12-ից։

ԱՄՆ Դեսպանը ականազերծման գործակալության ուսումնական կենտրոնում

ԱՄՆ Դեսպանը ականազերծման գործակալության ուսումնական կենտրոնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *