Իրանի պաշտպանության նախարարն ապրիլին կայցելի Ադրբեջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 14-ին ընդունել է այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, Մոհսեն Փաք Այինին, ում հետ քննարկվող հարցերի շարքում եղել է նաև Իրանի պաշտպանության նախարարի՝ Բաքու պլանավորած այցի մանրամասների հստակեցումը։

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հուսեյն Դեհղան

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հուսեյն Դեհղան

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Հուսեյն Դեհղանի այցը Բաքու նախատեսվում է ապրիլի 20-21-ին։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները ռազմական ոլորտում։

Զաքիր Հասանովի և դեսպան Փաք Այինի հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Էմիր Ֆարաջի Մոեզը։

One response to “Իրանի պաշտպանության նախարարն ապրիլին կայցելի Ադրբեջան

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *