Աֆղանստան է մեկնել ադրբեջանական խաղաղապահ հերթական զորախումբը

Ադրբեջանի զինված ուժերի 35 հոգանոց ռոտացիոն զորախումբը Թուրքիայի ՌՕՈւ բեռնատար ինքնաթիռով մեկնել է Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում գործառույթներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Թուրքիայի ՌՕՈւ բեռնատար ինքնաթիռով Աֆղանստան մեկնող ադրբեջանական զորախումբը

Թուրքիայի ՌՕՈւ բեռնատար ինքնաթիռով Աֆղանստան մեկնող ադրբեջանական զորախումբը

Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը մեկնարկել է 2015-ի հունվարին։ Ադրբեջանական զորախումբն այդ առաքելության շրջանակներում հանդես է գալիս Թուրքիայի հրամանատարության ներքո։

Նշենք նաև, որ ներկայումս Աֆղանստանում խաղապահ առաքելություն է իրականացնում ադրբեջանցի 94 զինծառայող՝ այդ թվում 2-ական ռազմաբժիշկ և ինժեներ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի ռոտացիոն նախորդ զորախումբն Աֆղանստան էր մեկնել 2015-ի հունվարի 10-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *