Բելառուսն անվարձահատույց 4 միավոր Ս-300 ԶՀՀ կստանա Ռուսաստանից

Մինչև 2015-ի վերջ Բելառուսի 337-րդ գվարդիական զենիթահրթիռային ու 1-ին և 115-րդ զենիթահրթիռային գնդերը վերազինվելու են 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համակարգերով: Այս մասին հայտնում է բելառուսական «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը:

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Բելառուսական իշխանությունները նախատեսում են գնել նաև Ս-300-ների վարժասարքեր։ Ռադիոտեխնիկական ստորաբաժանումները շարունակելու են համալրվել հայրենական արտադրության «Ռոսա» տեղորոշիչ կայաններով և «Վոստոկ» տեղորոշիչ համալիրներով:

Հիշեցնենք, որ Ռուսաաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռևս 2014-ի հունիսին ստորագրել էր պայմանագիր, ըստ որի՝ ռուսաստանյան կողմը պատրաստվում էր Բելառուսին անվարձահատույց տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր և սպասում էր բելառուսական կողմի ստորագրությանը: Իսկ դեռևս 2013-ին Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանը պատրատսվում է 4 միավոր նման համալիրներ տրամադրել բելառուսական կողմին: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը համալիրները Բելառուսին տրամադրում է ռուս-բելառուսական տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման ծրագրի շրջանակում:

Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։ Այս մասին դեռևս 2013-ի նոյեմբերին հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

2014-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային կտրամադրվի Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։ Նշենք, որ  յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից։ Իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։

Հետագայում՝ 2014-ի մայիսի 26-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեց ՌԴ-ի հետ համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման համար օրենքը:

Ենթադրվում է, որ տարածաշրջանային համակարգերի ստեղծումից հետո կմշակվի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ ՀՕՊ համակարգի մարտական հերթապահության իրականացման ու տեղեկատվության փոխանակման կարգը։

Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան ու Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Իսկ ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։

7 responses to “Բելառուսն անվարձահատույց 4 միավոր Ս-300 ԶՀՀ կստանա Ռուսաստանից

  1. Pingback: «Ռուսաստանի ուղղաթիռները» Բելառուսին փոխանցելու է 12 բեռնատար ուղղաթիռ | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանն ու Ռուսաստանը ստեղծում են տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ | Ռազմ.info

  3. Pingback: Փոխնախարար. միացյալ ՀՕՊ համակարգն ընդգրկում է նաև ՌԴ հարավային ռազմական օկրուգի ուժերը | Ռազմ.info

  4. Pingback: Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնությունը | Ռազմ.info

  5. Pingback: ՀՀ ԱԺ վավերացմանն է ուղարկվել ՀՀ-ՌԴ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info

  6. Pingback: Հայաստանը վավերացրեց ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագիրը | Ռազմ.info

  7. Pingback: Ռուսաստանը նորոգել է Բելառուսին նվիրած Ս-300ՊՍ համակարգերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *