ՌԴ նախագահի հրամանագրով հանվել է Ս-300 ԶՀՀ-ների տրամադրման արգելքն Իրանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն հանվում է ՌԴ տարածքով Ս-300 զենիթահրթիռային համակարգերի՝ Իրան արտահանման արգելքն ու դրանց փոխանցումն այդ երկրին։ Այս մասին ապրիլի 13-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Հրամանագրի տեքստում նշվում է, որ հանվում է արգելքը՝ Ս-300 ԶՀՀ-ների՝ ՌԴ տարածքով փոխադրումն Իրան՝ այդ թվում օդային ճանապարհով, ինչպես նաև Ռուսաստանի տարածքից դուրս՝ այլ եկրների ծովային և օդային ճանապարհով՝ ՌԴ դրոշի ներքո։

Հիշեցնենք, որ Իրանն ու Ռուսաստանը Ս-300 զենիթահրթիռային համակարգերի  գնման պայմանագիրը կնքել են դեռևս 2007-ին: Ըստ պայմանագրի, համակարգերի համար Իրանը վճարելու էր մոտ 800 մլն ամերիկյան դոլար։ Սակայն 2010-ին ՄԱԿ-ը ընդլայնեց պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, որով արգելվեց որոշ զինատեսակների մատակարարումն Իսլամական Հանրապետությանը։

Վերոնշյալ սահմանափակումները վերաբերում էին նաև Ս-300 ԶՀՀ-ին, ինչի պատճառով Ռուսաստանը կասեցրեց պայմանագրի կատարումը։ Փոխարենը, Իրանին առաջարկվեց է Ս-300 ԶՀՀ-ի փոխաերն գնել նույն համակարգի «Անթեյ-2500» (Ս-300ՎՄ) մոդիֆիկացիան։

Իրանը, սակայն, չհամաձայնելով առաջարկին, «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ 4 մլրդ դոլարի հայց ներկայացրեց Ժնևի միջազգային արբիտրաժային դատարան։

Ավելացնենք, որ հակաօդային պաշտպանության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» զենիթահրթիռային համակարգերն ունակ են ոչնչացնել մինչև 4500մ/վ արագությամբ շարժվող թիրախներ մինչև 200-250կմ հեռավորության վրա (կախված թիրախի տեսակից): Համակարգի արձակած մեկ հրթիռով հակառակորդի բալիստիկ հրթիռի խոցման հավանականությունը գնահատվում է 40-70 տոկոս, ինքնաթիռի դեպքում հավանականությունը հասնում է մինչև 90 տոկոսի։

13 responses to “ՌԴ նախագահի հրամանագրով հանվել է Ս-300 ԶՀՀ-ների տրամադրման արգելքն Իրանին

  1. Pingback: Իրանն այս տարի կստանա Ս-300 ԶՀՀ-ները Ռուսաստանից. Իրանի ՊՆ | Ռազմ.info

  2. Pingback: Ս-300ՊՄՈւ-1 համակարգերի փոխարեն Իրանը պատրաստ է Ռուսաստանից գնել «Անթեյ-2500» համակարգեր | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 հակարգերը՝ Իրանին մատակարարելու համար | Ռազմ.info

  4. Pingback: Իրանն ու Ռուսաստանը կնքել են Ս-300 համակարգերի մատակարարման նոր պայմանագիրը | Ռազմ.info

  5. Pingback: Հունվարին Ռուսաստանը կսկսի Ս-300-ներ մատակարարել Իրանին | Ռազմ.info

  6. Pingback: Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացված դատական հայցը | Ռազմ.info

  7. Pingback: Ռուսաստանն Իրանին է մատակարարել Ս-300 համակարգերի առաջին խմբաքանակը | Ռազմ.info

  8. Pingback: Իրանի զորահանդեսում ներկայացվել է Ռուսաստանից գնված Ս-300 համակարգը | Ռազմ.info

  9. Pingback: Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը | Ռազմ.info

  10. Pingback: Իրանը Ս-300-ները տեղակայել է միջուկային օբյեկտի մոտ | Ռազմ.info

  11. Pingback: Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացրած դատական հայցը | Ռազմ.info

  12. Pingback: Ռուսաստանը և Իրանը կվերականգնեն սպառազինության մատակարարման պայմանագրերը | Ռազմ.info

  13. Pingback: Ռուսաստանն Իրանին կարող է 10 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *