Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5-11 ապրիլի, 2015

Թուրքիան զորավարժություն է սկսել Սև ծովում • Պետական դավաճանության մեղադրանքով Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել • Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Ներքին անվտանգության փաթեթը» • Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Եմենի և Իրաքի պատերազմների խնդիրները • Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Ղազախստան և Ղրղզստա։

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ֆրեգատ

Թուրքիայի ԶՈւ ՌԾՈւ ֆրեգատ

• Թուրքիայի բանակի ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ուժերը ապրիլի 6-ից 16-ը Սև և Մարմարա ծովերում կանցկացնեն POYRAZ-1/2015 («Հյուսիսարևելյան սառը քամի») զորավարժությունը:

• Ապրիլի 5-ին Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի ԶՈւ 34 զինծառայողի ձերբակալման թույլտվություն է տվել։ Նույն օրը Թուրքիայի 8 նահանգում հաջողվել է հայտնաբերել ու ձերբակալել նրանցից 27-ին, աշխատանքներ են տարվում մյուսներին ձերբակալելու ուղղությամբ:

• Մի քանի ամիս տևած քննարկումներից հետո, մարտի 27-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունել է, իսկ ապրիլի 4-ին նախագահն ի վերջո վավերացրել է «Ներքին անվտանգության փաթեթը», որն ընդունել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը։ Փաթեթը կարգավորում է Թուրքիայի ոստիկանության, ժանդարմերիայի և առափնյա անվտանգության ուժերի գործունեությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին

• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 7-ին այցելել է Իրան ու հանդիպել այդ երկրի նախագահ Հասան Ռոուհանիին։ Նախագահները խոսել են տարածաշրջանային անվտանգության և այդ գործում Թուրքիայի ու Իրանի համագործակցության անհրաժեշտության մասին:

• Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 7-ին երկօրյա   պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան, այնուհետև ապրիլի 9-ին եղել Ղրղզստանում:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5-11 ապրիլի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *