Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 մահացածի և 3 վիրավորի մասին

Այսօր՝ ապրիլի 7-ին, ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են զինված ուժերում գրանցված 2 կորստի և մարտական պայմաններում վիրավորված 3 զինծառայողի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունն առայժմ տեղ չի գտել պաշտոնական լրահոսում։

Համաձայն աղբյուրի, Նախիջևանի առանձին համազորային բանակի 2 զինծառայող՝ ավագ լեյտենանտ Անար Քերիմովն ու պայմանագրային զինծառայող Մեհդի Զեյնալովն ընկել են ձնաբքի մեջ, ինչի հետևանքով մահացել են։ Նշվում է, որ առայժմ հաջողվել է գտնել միայն Զեյնալովի դին։

Նույն աղբյուրը հայտնում է նաև՝ հայկական կողմի վարած ականանետային կրակի հետևանքով ծանր վիրավորվել է Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասերից մեկի 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են կենտրոնական կլինիկական հոսպիտալ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

5 responses to “Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են 2 մահացածի և 3 վիրավորի մասին

  1. Pingback: Ադրբեջանական աղբյուրները հայտնում են ԶՈւ զինծառայողի ինքնասպանության մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *