ԱՄՆ-ն հանելու է Եգիպտոսի նկատմամբ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոն

ԱՄՆ-ն հանելու է 2013-ի հոկտեմբերի հեղաշրջումից հետո Եգիպտոսի նկատմամբ կիրառվող Harpoon տեսակի հականավային թևավոր հրթիռների, F-16 կործանիչների, M1A1 Abrams տանկերի վաճառքի էմբարգոն, իսկ նախագահ Բարաք Օբաման պահանջելու է որպես օգնություն տարեկան 1,3 մլրդ ամերիկյան դոլար գումար տրամադրել Եգիպտոսին: Այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մարտի 31-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ. հայտնում է ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքը:

F-16 կործանիչ

F-16 կործանիչ

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ 2018-ի ֆինանսական տարվա սկզբից Եգիպտոսին հատկացվելիք անվտանգային օգնությունը բաժանվելու է 4 կատեգորիայի (հակաահաբեկչական պայքար ու Սինայի թերակղզու, սահմանային և ծովային անվտանգություն), և հավելել, որ այս քայլը կնպաստի երկու երկրների հարաբերությունների ջերմացմանն ու տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմակայելու , սեփական տարածաշրջանային շահերը բավարարելու հնարավորությունների ընդլայնմանը:

Հեռախոսազրուցի ժամանակ երկու երկրների նախագահները զրուցել են նաև տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես Լիբիայի և Եմենի վերջին շրջանի իրադարձությունների, ինչպես նաև Եգիպտոսում մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության, խաղաղ ցույցեր անցկացելու արգելքների և քաղբանտարկյալների խնդիրների ու դրանք լուծելու անհրաժեշտության մասին:

Հիշեցենք, որ 2013-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը իշխանությունից հեռացրել էր նախագահ Մոհամմեդ Մուրսիին, ով վայելում էր «Մուսուլման եղբայրների» աջակցությունը։ Դրանից հետո երկրում ձևավորվել է ռազմական ժամանակավոր ղեկավարություն: Մինչև ընտրությունների անցկացումը զինվորականների աջակցությամբ երկրի նախագահ էր նշանակվել Ադլի Մանսուրը: Իսկ 2014-ի ապրիլի վերջին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է երկրի նախկին պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *