Թուրքիայում զինծառայողը սպանել է ծառայակցին. ևս մեկը վիրավոր է

Թուրքիայի ԶՈւ` երկրի արևմտյան Իզմիր նահանգի Չիղլի գավառում տեղակայված 2-րդ ռազմաօդային բազայի զինծառայող Ա.Ք.-ն մարտի 29-ի երեկոյան հրազենային վնասվածք է հասցրել երկու համածառայակիցներին, ինչի հետևանքով մի զինծառայող զոհվել է, իսկ մյուսը` ծանր վիրավորվել։ Այս մասին մարտի 30-ին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Թուրքիայի ԶՈւ զինծառայողի հուղարկավորություն

Նշվում է, որ զինծառայողներ Հ.Է-ն ու Մ.Է-ն վիրավորվել են Ա.Ք.-ի արձակած գնդակներից, որից հետո տեղափոխվել են հիվանդանոց։ Զինծառայողներից մեկը՝ Հ.Է-ն, մահացել է, իսկ մյուսի վիճակը ծանր է գնահատվում։

Դեպքին նախորդել է օրվա առավել վաղ ժամերին նշված զինծառայողներից երկուսի միջև ծագած վեճը, որը հանգեցրել է փոխադարձ վիրավորանքների ու ծեծկռտուքի։

Վեճը շարունակվել է ավելի ուշ՝ երեկոյան, ինչի ժամանակ զինծառայող Ա.Ք.-ն, ըստ նախնական տեղեկությունների, հայտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, կրակել է համածառայակիցների ուղղությամբ։

Զինծառայողը ձերբակալվել է, դեպքի հանգամանքները հստակեցնելու համար նշանակվել է ծառայողական քննություն։

One response to “Թուրքիայում զինծառայողը սպանել է ծառայակցին. ևս մեկը վիրավոր է

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *