Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Բակո Սահակյանը պարգևատրել է զոհված զինծառայողին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23 մարտի-4 ապրիլի, 2015 | Ռազմ.info