ՀԱՊԿ-ում քննարկել են պատասխանատվության գոտու սպառնալիքներն և հակազդման ձևերը

Մարտի 25-ին ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիան կազմակերպել է կազմակերպության պատասխանատվության գոտու ռազմաքաղաքական իրավիճակի և համատեղ պաշտպանության միջոցների ամրապնդման փակ իրավիճակային վերլուծություն, որին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի անդամները ասոցիացիան ՀԱՊԿ-ի քարուղարության նիստերի դահլիճում

ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի անդամները ասոցիացիան ՀԱՊԿ-ի քարուղարության նիստերի դահլիճում

Փակ վերլուծության ժամանակ քննարկվել է հիմնական 4 հարց. աշխարհում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մոտակայքում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ վատթարացումը, ԱՄՆ և ՆԱՏՕ՝ ՌԴ դեմ ուղղված ռազմական քայլերն ու ՌԴ և ՀԱՊԿ կողմից այդ քայլերին արձագանքելու միջոցները, ցանակալի ռազմավարական նախաձեռնությունները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ երկրներում անկայունության վտանգի հավանականության մեծացմանը: Ընդ որում վերջին հարցի շրջանականերում որպես սուր խնդիր դիտարկվել են մասնավորապես ՀԱՊԿ հարևան Աֆղանստանում կատարվող իրադարձությունները, Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը, ինչպես նաև «Հարավային Կովկասում առկա անկայուն իրադրությունը»:

Միջոցառման մասնակիցների՝ ՀԱՊԿ վերահսկողության գոտում առկա ռազմաքաղաքական իրավիճակի սրման վերաբերյալ կանխատեսումները բացասական են. մասնագետները կարծում են՝ ՀԱՊԿ վերահսկողության տակ գտնվող գոտիների հարևանությամբ աշխարհաքաղաքական իրավիճակի սրումն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյետիվ պատճառներ:

Հավելենք, որ 2015 թ. ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի գործունեության շրջանակներում նախատեսված են մի շարք փորձագիտական-վերլուծական միջոցառումերը: Մասնավորապես հունիս ամսին ՀԱՊԿ-ի վերլուծական ասոցիացիայի գործունեության շրջանականերում նախատեսված է անցկացնել «Հիբրիդային պատերազմները ժամանակակից աշխարհում» թեմայով քննարկում:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *