Հոսպիտալում մահացել է ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս վիրավորված ՊԲ զինծառայողներից մեկը

Այսօր` ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել էր Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա։ 2 ժամ տևած մարտում արիաբար զոհվել էր ՊԲ 3 զինծառայող, ևս 4 զինծառայող վիրավորվել էր: Թշնամու խումբը հետապնդվել և ամբողջությամբ ոչնչացվել էր իրենց դիրքերի մատույցներում։

2 responses to “Հոսպիտալում մահացել է ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս վիրավորված ՊԲ զինծառայողներից մեկը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *