Վրաստանի հասարակության 87%-ը վստահում է բանակին. հետազոտություն

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կատարած սոցիոլոգիական հետազոտության տվյալներով Վրաստանի հասարակության հարցվածներից 79 տոկոսն աջակցում է երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Վրաստանի ԶՈւ զինծառայողներ

Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, տեղեկացնում է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաալիքի կայքը՝ հավելելով, որ հարցման արդյունքները ամբողջությամբ հասանելի կլինեն մարտի 27-ին։

Նույն հարցման տվյալներով՝ հարցմանը մասնակցածների 87 տոկոսը վստահում է զինված ուժերին։ «Ռուսթավի-2»-ը հրապարակել է նաև Վրաստանում գործող կուսակցությունների վարկանշային աղյուսակը։ Այսպիսով, աղյուսակը գլխավորում է «Վրացական երազանքը» 36 տոկոսով, «Միացյալ ազգային շարժումը» 2-րդն է 14 տոկոսով, «Ազատ դեմոկրատները» 11 տոկոսով եզրափակում են եռյակը։ Մյուս կուսակցություններն շատ ավելի քիչ հեղինակություն ու վարկանիշ են գրանցել։

Իսկ ահա պետական պաշտոնյաների վերաբերյալ հարցումից պարզվել է, որ վրաստանյան հասարակությունն ամենաշատը վստահում է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին և առողջապահության նախարար Դավիդ Սերգեյենկոն։

Տեղեկացնենք, որ այս հարցման արդյունքում ներկայացվել են Վրաստանի քաղաքական կուսակցություններ, առաջնորդների վարկանիշը և հասարակության տրամադրվածությունը վերջիններիս նկատմամբ։ Սոցհարցումը ֆինանսավորել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նշենք, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը ոչ առևտրային կազմակերպություն է, որ ֆինանսավորվում է ԱՄՆ կոնգրեսի և կառավարության կողմից։ Ինստիտուտի տնօրենն է ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը։ Ինչպես նշվում է, ինստիտուտի նպատակն է աջակցել ամբողջ աշխարհում ժողովրդավարության տարածմանը։ Միջազգային հանրապետական ինստիտուտը ծրագրեր է իրականացնում աշխարհի ավելի քան 70 երկրներում, այդ թվում և Հայաստանում։

One response to “Վրաստանի հասարակության 87%-ը վստահում է բանակին. հետազոտություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 22-28 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *