ՌԴ ԶՈւ-ն այս տարի կստանա ընդհանուր 39 միավոր Յակ-130 և Սու-30ՍՄ ինքնաթիռներ

Ռուսաստանյան «Իրկուտ» ավիաշինական ընկերությունը 2015 թվականին ՌԴ պաշտպանության նախարարությանը կտրամադրի 27 միավոր Սու-30ՍՄ կործանիչներ և 12 միավոր ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռներ։

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ

Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

ավիաշինական ընկերության գործարան այցելության ժամանակ Բորիսովը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն ինքնաթիռները պատվիրել է ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի ավիացիայի համար:

Ինչպես տեղեկացնում է լրատվական գործակալությունը, 2015թ. ՌԴ ՌՕՈւ-ն պետպատվերի շրջանակներում ընդհանուր ստանալու է ավելի քան 150 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ։

Յուրի Բորիսովը նաև նշել է, որ ընկերությունն ունի բավարար հզորություններ, և պետական պատվերը կկատարվի ճիշտ ժամանակին, իսկ տարվա վերջում ամեն ինչ պատրաստ կլինի։

Ավելացնենք, որ Ռուսաստանյան «Իրկուտ» ավիաշինական ընկերության արտադրած Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել չորրորդ և հինգերերոդ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։ Մեկ Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։

Ուսումնամարտական ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։ Յակ-130-ը կարող է օգտագործվել նաև որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ: Յակ-130-ի անձնակազմը 1 կամ 2 հոգի է: Այն կարող է կրել 23մմ թնդանոթների կոնտեյներներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր՝ առավելագույնը 3000կգ զանգվածով։

Ինքնաթիռի առավելագույն արագությունը 960կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 12,5կմ: Ինքնաթիռի շահագործման ժամկետը 12 հազար թռիչքային ժամ է:

Իսկ Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա նախագծված Սու-30-ը շահագործվում է 1992 թվականից։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող կործանիչի առավելագույն արագությունը 2100կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 17 300 մետր։ Սպառազինությունում Սու-30-նն ունի 20մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 12 կետ՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *