Սեյրան Օհանյանին ներկայացվել են հայրենական արտադրության զինատեսակներ

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում: Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, ընկերությունների կողմից մշակված և թողարկված նորարարական արտադրատեսակներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նախարար Օհանյանին ներկայացնում են ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքը

Նախարար Օհանյանին ներկայացնում են ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքը

Սեյրան Օհանյանին ներկայացվել են նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումները: Սեյրան Օհանյանը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և  նախանշել որոշ ուղղություններ:

Ավելացնենք, որ նախարար Օհանյանը ռազմարդյունաբերական համալիրի մեկ այլ ձեռնարկություն էր այցելել մարտի 3-ին: Նախարարը ծանոթացել էր ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: